Եվրահանձնաժողովը չի երկարացրել ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը, որն ուժի մեջ էր մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ էմբարգոն ավարտվում է այսօր:

Ուկրաինան համաձայնել է 30 օրվա ընթացքում ներդնել իրավական միջոցներ (ներառյալ, օրինակ, արտահանման լիցենզավորման համակարգը)՝ կանխելու հացահատիկի անվերահսկելի բացթումը շուկա։

Մինչ այդ, Ուկրաինան պետք է արդյունավետ միջոցներ կիրառի չորս խմբերի ապրանքների արտահանումը վերահսկելու համար՝ ԵՄ իր հարևան անդամ պետությունների շուկաներում ցանկացած խառնաշփոթ կանխելու համար։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա սահմանափակումներ մտցնելուց, քանի դեռ Ուկրաինայի կողմից արդյունավետ միջոցներ են ձեռնարկվել և լիովին գործել։

Նախկինում Բուլղարիան կայացրել էր էմբարգոն հանելու որոշում։

Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան մտադիր են երկարաձգել արգելքը։