Լատվիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը։

Ինչպես հաղորդում է Delfi-ն, կառավարական ճգնաժամն ավարտվել է Էվիկա Սիլինիի (Նոր միասնություն) նախարարների կաբինետի հաստատմամբ։

Նոր կոալիցիայում ընդգրկված էին նաև Կանաչների և գյուղացիների միությունը և «Առաջադեմները»։

Էվիկա Սիլինիի նախարարների կաբինետին վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 53, դեմ՝ 39 պատգամավոր։