Մոբիլիզացված ռուսաստանցի զինծառայողները մարտական գործողությունների գոտին կլքեն միայն Ուկրաինայի տարածքում «հատուկ ռազմական գործողության» ավարտից հետո։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։
Նա խոսել է նաև պայմանագրային զինծառայողների հաշվին զինծառայողների ռոտացիայի մասին։
«Նրանք տուն կվերադառնան հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։ Ռոտացիա չի նախատեսվում։ Նրանք ծառայության յուրաքանչյուր վեց ամիսը մեկ արձակուրդի իրավունք ունեն, և հիմա էլ այդպես է արվում»,- ասել է պատգամավորը։
Խորհրդարանականը նշել է, որ արձակուրդի ժամանակահատվածը չի ներառում ճանապարհի վրա ծախսված ժամանակը։





























