Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի  հիվանդությունները սրացել են, ինչը հանգեցրել է ծանր վիճակի, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Տեղեկությունը հաստատվում է բժշկական և քաղաքական շրջանակների տարբեր աղբյուրներից։ Նա երկար ժամանակ հիվանդ է, և խոսքը առողջական համակարգային խնդիրների մասին է»,- ասել է նա։

Կադիրովի ծանր վիճակի մասին տեղեկությունը սկսել է տարածվել այս գիշեր Կադիրովին ընդդիմադիր չեչենական ալիքներով։ Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։