Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-ից 16-ն անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունից վերադառնում է 7 մեդալներով: Երիտասարդներից մեր ընտրանու համար բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ եւ Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ: Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ նաեւ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ պատանիների առաջնությունում հանդես եկող, 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը:
Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, իսկ պատանիներից Գրիգոր Մխիթարյանը, ով 2010 թ. աշխարհի չեմպիոնն է, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը եւ նվաճեց հերթական ոսկե մեդալն ու պահպանեց սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:



























