Կառավարության շենքի մոտ ոստիկանների կիրառած բիրտ ուժի հետեւանքով վնասվածք է ստացել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանին բուժօգնություն են ցուցաբերում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ կառավարության մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված, ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին:
Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանները վահաններով զինված մի քանի շարքով պատ են կազմել կառավարության շենքի մուտքի դիմաց։
Հիշեցնենք, որ այսօր՝ 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման է անցել Արցախի դեմ: Կան մի քանի տասնյակ զոհեր եւ վիրավորներ: Ստեփանակերտում պարբերաբար միանում է օդային տագնապի ազդանշանը:
Լուսանկարը՝ Սպուտնիկի





























