Թեեւ ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվեց, սակայն հրապարակում ներկա մարդիկ համաձայն չէին գնալ տուն, առավոտյան այցելել Եռաբլուր, իսկ երեկոյան նորից հանրահավաք անել հրապարակում: Նրանցից շատերը պահանջում էին գործողություններ իրականացնել հենց այսօր, քանի որ Արցախում վիճակն օրհասական է:
Ի վերջո, տեղի տալով այդ պահանջներին, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց. «Մենք մնում ենք հրապարակում»:
Այնուհետեւ Թեւանյանը մի տղամարդու հետ բանավեճ մեջ մտավ, ով պահանջում էր հենց հիմա գնալ բախումների եւ փոխել իշխանությունը. «Մենք անցնցում, սահմանադրական ճանապարհով գնացել ենք, չի ստացվել»,-ասաց տղամարդը:
Անդրանիկ Թեւանյանը չհամաձայնեց՝ նշելով, որ սա երկարատեւ պրոցես է, պետք է ապահովել զանգվածայնություն. «մեզնից պահանջում են գնալ, գլուխ ջարդել: Ես դրան պատրաստ չեմ, ինձ համար կարեւոր է արդյունքը, ոչ թե գլուխ ջարդելը:





























