ՀՕՊ համակարգի աշխատանքից հետո հրթիռների բեկորներ են ընկել Սուխարնոյ բալկի շրջանում, շաբաթ օրը տեղեկացրել է Սեւաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը։
«Նախնական տեղեկատվությամբ՝ Սեւաստոպոլում աշխատել է ՀՕՊ-ը։ Հրթիռների բեկորներն ընկել են նավամատույցի շրջանում՝ Սուխարնոյ բալկիում»,- գրել է Ռազվոժաեւն իր թելեգրամ-ալիքում։
Նա նշել է, որ բոլոր հատուկ ծառայությունները մեկնել են դեպքի վայր։
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Սեւաստոպոլը ենթարկվել է ուկրաինական հրթիռային գրոհի։ Այն հետ մղելու ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները խփել են հինգ հրթիռ։ Հարձակման հետեւանքով վնասվել է Սեւծովյան նավատորմի շտաբի պատմական շենքը, մեկ զինծառայող, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։





























