Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի խումբն ավելի ուժեղ է, քան Եվրո-2012-ի B ընտրական խումբը:

Դանիան ու Իտալիան արդեն նվաճել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, իսկ Չեխիան կխաղա անցումային հանդիպումներում, պետք չէ հաշվի չնստել նաեւ Բուլղարիայի հետ, իսկ Մալթան էլ Անդորայից ուժեղ է: Սակայն Մինասյանի կարծիքով, դա կարող է ավելի լավ լինել Հայաստանի համար, քանի որ ազգային հավաքականն այժմ ավելի փորձառու է:

2012թ. սեպտեմբերին մեկնարկելիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին ազգային հավաքականը կնախապատրաստվի չորս ընկերական հանդիպումներով, որոնք տեղի կունենան փետրվարին, մայիսին եւ օգոստոսին: