Գյումրիում այսօր` հոկտեմբերի 18-ին, տեղի է ունեցել թատերաշրջանի բացում, որը նշանավորվել է «Փարիզը վտանգավոր քաղաք է» ներկայացման բեմադրությամբ: Հատկանշական է, որ դահլիճն այսօր աննախադեպ լեցուն է եղել, ինչը հազվադեպ երեւույթ է Գյումրիում: Ներկա են գտնվել ոչ միայն գյումրեցիներ, այլեւ մեծ թվով հյուրեր:
Դահլիճում նստած են եղել նաեւ մեծ թվով զինծառայողներ: Թատերաշրջանի բացման առիթով Գյումրի է ժամանել նաեւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը: Այս օրը նշանավորվել է նաեւ նրանով, որ թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր դերասանի կոչում:




























