Արաբկիր համայնքում Կոմիտաս 41 հասցեում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի է ունեցել թիվ 0051 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա են եղել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ` թաղամասի բնակիչներ:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն աշխատողների ուշադրությունը հրավիրեց ավելի լավ ծառայություններ մատուցելու անհրաժեշտության վրա:

«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն իր ելույթում նշել է, որ ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլեւ` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով  մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50  բաժանմունք` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: