Հոկտեմբերի 6-8–ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարվա գլխավոր ցուցահանդես-ֆորումը`15-րդ «PanArmenian EXPO 2023»-ը:

Հոբելյանական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 14.00–ին:  Բացմանը ներկա կլինի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հետևյալ ոլորտների լավագույն ընկերությունների առաջարկներին.

  • Սննդարդյունաբերություն
  • Արդյունաբերություն
  • Գյուղատնտեսություն
  • Շինարարություն
  • Տրանսպորտ
  • Խնամքի միջոցներ
  • Ծառայություններ
  • Տեքստիլ

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 150 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Գերմանիայից, Ղազախստանից և այլ երկրներից:

Ցուցահանդեսի նպատակն է՝

- Հայրենական արտադրանքի ճանաչելիության եւ պահանջարկի բարձրացումը

- Հայրենական արտադրանքի արտահանման խթանումը

- Հայաստանի եւ արտասահմանյան երկրների միջեւ համատեղ գործարար եւ ներդրումային ծրագրերի խթանումը

- Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը։

Աշխատանքային ժամեր՝ 12:00-20:00

«Պրոմ էքսպո» ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին, այն խոշորագույն, տարածաշրջանային ցուցահանդեսների, փառատոների ու համաժողովների կազմակերպիչ է: Ընկերության կազմակերպած միջոցառումները ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները՝ «ՊանԱրմենիան էքսպո», «Շինարարություն և ինտերիեր», ArmAuto Show,  Health & Life, ArmSign Expo։ Ընկերությունը նաեւ Թեյի և Սուրճի, Spirit of Armenia խոշորագույն փառատոների համակազմակերպիչն է: