Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության պետի նորանշանակ տեղակալներ՝ Պավել Գրիգորյանին և Գուրգեն Աֆրիկյանին:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Պրոբացիայի ծառայությունից սպասելիքները մեծ են՝ ոլորտի բարեփոխման և ծառայության առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Լևոն Բալյանը հույս է հայտնել, որ նորանշանակ տեղակալներն իրենց ունեցած կարողությունները կներդնեն՝ Պրոբացիայի ծառայության ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:

Կարևորվել է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը պատշաճ և որակով իրականացնելու գործառույթը:

Պավել Գրիգորյանն ու Գուրգեն Աֆրիկյանը շնորհակալություն են հայտնել՝ վստահության համար և նշել, որ իրենց աշխատանքային փորձը կներդնեն ծառայությանն որակն էլ ավելի բարելավելու համար: