Սեպտեմբերի 29-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով Աշտարակի Երեւանյան փողոցում ձերբակալվել եւ Աշտարակի բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 52 եւ 49 տարեկան  երկու տղամարդ՝ վերջինիս «Օպելով» հանդերձ:

52-ամյա աշտարակցու մոտ հայտնաբերվել է 120 մլ տարողությամբ 4 տարա՝ լցված մեթադոնային լուծույթով, 3 ներարկիչ, բամբակ, ծալովի դանակ, հիդրոքլորիդ գրառմամբ 2 դեղահաբ, ինչպես նաեւ չորացրած, մանրացրած կանեփանման զանգված:

Տղամարդն ասել է, որ դրանք իրենն են՝ անձնական օգտագործման համար:

49-ամյա տղամարդն էլ ասել է, որ սեպտեմբերի 29-ին ինքը կախվածությունների ազգային կենտրոնից ստացել է 7 սրվակ մեթադոն, որից 4-ը փոխանցել է 52-ամյա աշտարակցուն, իսկ 3-ը մեքենայում են:

Մեքենայում հայտնաբերվել է մեթադոնով լցված երեք տարա: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: