Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ մասնակցելով Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում ս.թ. սեպտեմբերին կայացած ավանդական միջազգային մրցաշարին, գրանցել է հաջողություններ և կրկին դարձել է հաղթող:

02.jpg (213 KB)

19-րդ անգամ անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանին, Լիտվայից, Հունգարիայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից:

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ խրախուսում է առողջ ապրելակերպն ու մրցակցությունը: Շնորհավորում ենք հայկական թիմին և մաղթում առաջիկայում ևս հիշարժան գոլեր և հաղթանակներ:

03.jpeg (3.73 MB)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից