Թուրքիայի անվտանգության ուժերը ուրբաթ օրը ձերբակալել են 75 մարդու, ովքեր կասկածվում են օրենքից դուրս գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։
«Հերոսներ» գործողության շրջանակում 11 նահանգներում ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով 75 մարդ է ձերբակալվել»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Ձերբակալությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում։
«Հերոսներ» գործողությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ Անկարայում Թուրքիայի ՆԳՆ կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Մինչ օրս՝ հոկտեմբերի 1-ից, կուսակցության հետ կապերի կասկածանքով գրեթե հազար մարդ է ձերբակալվել։
Թուրքական իշխանությունները Քրդստանի աշխատավորական կուսակցություն անվանում են ահաբեկչական կազմակերպություն և ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք։ Դրա դեմ պայքարը շարունակվում է 1987 թվականից, PKK-ի դեմ գործողություններ են իրականացվում ինչպես Թուրքիայում, այնպես էլ հարևան Իրաքում և Սիրիայում, որոնց սահմանին տեղակայված է թուրքական զինված ուժերի մեծ բանակային խումբ։




























