Ավարտվեց «Երևան Օփեն 2023» շախմատի միջազգային բաց առաջնությունը, որի գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։

«Երևանի շախմատի ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը լավագույնի կոչման համար պայքարեցին 13 երկրի շուրջ 290 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր։

1.jpg (149 KB)

«Մերիդիան» Էքսպոկենտրոնում կայացած բաց առաջնության մրցաշար Ա. մասնակցության իրավունք ստացան 2100 և ավելի ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստներ: Մրցաշար Բ. մասնակցության իրավունք ստացան 2200 և ցածր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները: Բլից մրցաշար. մասնակցության իրավունք ունեին ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները։ «Երևան Օփեն 2023»-ն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Վերջին՝ 9-րդ տուրում միմյանց հետ մրցեցին առաջատարները՝ 6,5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանն ու հնդիկ գրոսմայստեր Պրանեշը: Հայ մարզիկը հաղթեց այս մրցավեճում և 7,5 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը:

4.jpg (159 KB)

Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել հայկական սպորտի, մասնավորապես, շախմատի լավագույն ավանդույթների պահպանմանը, խթանել Հայաստանի՝ համաշխարհային քարտեզում որպես շախմատային երկիր իր դիրքերի ամրապնդմանը և հայ շախմատիստների անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելուն ուղղված քայլերը:

2.jpg (138 KB)

3.jpg (106 KB)

5.jpg (181 KB)

6.jpg (122 KB)

7.jpg (149 KB)

8.jpg (192 KB)

9.jpg (172 KB)

10.jpg (125 KB)

11.jpg (148 KB)

12.jpg (125 KB)

13.jpg (84 KB)

14.jpg (110 KB)

15.jpg (127 KB)

16.jpg (130 KB)

17.jpg (134 KB)

18.jpg (116 KB)