Գազայի հատվածում խաղաղ լուծման հասնելու միակ միջոցը կապի ուղիները բաց պահելն է։ Այս մասին ասել է Կատարի վարչապետ, շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին, տեղեկացրել է Reuters-ը։

Նա պատանդների ազատման հարցի «շտապ» լուծման հասնելու հույս է հայտնել։ Դոհայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա նշել է, որ Կատարը կշարունակի համակարգել իր գործողությունները Թուրքիայի եւ տարածաշրջանային գործընկերների հետ՝ ճգնաժամի դեէսկալացնելու համար։ «Կատարը դատապարտում է Գազայի հատվածում հավաքական պատժի քաղաքականությունը»,- նշել է նա։