Հայտնի է դարձել հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած դանակահարության հեղինակի ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին երեկոյան բաժին է ներկայացել 19-ամյա Արամայիս Հ.-ն` հայտնելով, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է ինքը:

Արամայիս Հ.-ն ձերբակալված է:  Կատարվում է նախաքննություն: