Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Ոսկեվազ գյուղից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Վրեժ Բաղդասարյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 20-ից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռով հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար (ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մաս` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Մեկ այլ հետախուզվողի են հայտնաբերել ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները:

Նրանք Հովտաշատ գյուղից բերման են ենթարկել 22-ամյա Գոռ Մկրտչյանին, ով հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին  եւ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով` գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: