Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հոկտեմբերի 21-ին, ժամը 11:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի 35-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել 83-ամյա Թամարա Եղիազարյանի դիակը: Այն հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին: