Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: