Իսրայելական բանակն իր առջեւ խնդիր է դրել առանձնացնել Գազայի հատվածի հյուսիսային հատվածը հարավայինից։ Այս մասին կատարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել են Պաղեստինի անկլավի ներքին գործերի նախարարությունից։
«Օկուպացիոն ուժերը (այսպես են կոչվում իսրայելական զինված ուժերը Գազայում) ձգտում են անջատել Գազայի հատվածի հյուսիսային հատվածը հարավայինից»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։





























