Nature Geoscience ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը նոր պատկերացում է տալիս դինոզավրերի անհետացման մասին՝ պնդելով, որ համատարած ձմեռը, որը հսկայական կենդանիների վերացման պատճառ է դարձել, կարող էր առաջանալ աստերոիդի հարվածի հետևանքով առաջացած փոշու պատճառով:
Բրյուսելի Բելգիայի թագավորական աստղադիտարանի երկրաբանները՝ Սեմ Բերք Սենելի գլխավորությամբ, զննել են Հյուսիսային Դակոտայի լեռնային ապարի նմուշը և հայտնաբերել են սիլիկատային փոշու անակնկալ բարձր պարունակություն, որը կարող էր մթնոլորտում մնալ մինչև 15 տարի, հաղորդում է Planet Today-ը:
Հետազոտողները պնդում են, որ այս փոշին արգելափակել է արևի լույսը և խաթարել ֆոտոսինթեզը՝ պատճառ դառնալով բուսականության վերացման, ինչն էլ իր հերթին սովի է մատնել բազմաթիվ խոտակեր տեսակների, այդ թվում՝ դինոզավրերի: «Սա առաջին դեպքն է, երբ պալեոկլիմայական մոդելավորումը մատնանշում է ֆոտոսինթետիկ ակտիվության երկամյա ճնշումը և փոշու պատճառով 15-20 տարվա ձմեռը», - նշում է Սենելը:
Այս արդյունքները նոր հեռանկարներ են բացում հասկանալու համար, թե որ գործընթացներն ու գործոններն են նպաստել աստերոիդի հարվածին հաջորդած զանգվածային անհետացմանը և ընդգծում են հետագա հետազոտությունների կարևորությունը՝ ավելի խորը գիտելիքներ ստանալու այն մասին, թե ինչպես է փոշին և սառը կլիմայական փոփոխությունն ազդել այդ ժամանակվա էկոհամակարգի վրա:





























