ԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածները Գազայի փախստականների ճամբարին, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են սպանվել կամ վիրավորվել։

ԱՄԷ ԱԳՆ-ում ընդգծել են  ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւի կարեւորությունը, որով կոչ է արվում հումանիտար հրադադար հաստատել Գազայի հատվածում։ «ԱՄԷ-ն հայտարարում է, որ շարունակվող վիճակը աղետալի հետեւանքներ կարող է թողնել տարածաշրջանում»,- նշվել է հայտարարությունում։

ԱՄԷ-ն բազմիցս կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, որպեսզի կանխվեն մարդկային հետագա զոհերը։

Ինդոնեզական հիվանդանոցի ղեկավար, դոկտոր Աթեֆ Կալուտը The National-ին ասել է, որ ռմբակոծումների պատճառով սպանվել կամ իվրավորվել է մոտ 400 մարդ։ Մարդիկ գալիս են չորրորդ աստիճանի այրվածքներով, որոշ մարդիկ գլխատված են, բզկտված»,- նշել է նա։