Հորդառատ անձրեւների ու ջրհեղեղների պատճառով Իտալիայի Տոսկանա մարզում առնվազն երեք մարդ է զոհվել, եւս մեկը Վենետո մարզում համարվում է անհետ կորած, հայտնում է Ranews24 հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ մահվան մասին։ Մոնտեմուրլո քաղաքում տարեց տղամարդու դի է հայտնաբերվել՝ իր տան՝ ջրով լցված սենյակում։
«Տոսկանայում երեք մարդ է զոհվել, Վենետոյում անհետ կորել է մեկը», հաղորդում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ զոհերից մեկը 84-ամյա մի կին է, ով կաթված է ստացել, երբ փորձել է ազատվել տուն ներխուժած ջրից։
Տոսկանայի նախագահ Էուջենիո Ջիանին ասել է, որ տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարել։ Նրա խոսքով՝ հորդառատ անձրեւները եւ վարարած գետերը վնասել են Տոսկանայի կենտրոնական Պրատո, Ֆլորենցիա եւ Պիստոյա քաղաքների շրջակայքում գտնվող տարածքները։ Ջանին բնակիչներին կոչ է արել փողոց դուրս չգալ, մեքենաներ չքշել և բարձրանալ շենքերի վերին հարկեր։





























