Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ սիրելի շների հետ լուսանկարների դիտումը օգնում է վերականգնել հոգեկան առողջությունը եւ բարձրացնում աշխատունակությունը։ Հետազոտությունը հրապարակվել է հոգեբանության մասին Psychology Today օնլայն ամսագրում։

Գիտական աշխատանքի հեղինակներից մեկի՝ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Ջեն Գոլբեկի խոսքով՝ գիտնականներին արդեն հայտնի էր սիրելի կենդանիների հետ շփման հոգեկան օգուտի մասին։ Այժմ պարզվել է, որ նման էֆեկտներ կարելի է ստանալ նաեւ  մարդու բարեկամների հետ վիրտուալ փոխգործակցությունից։

Դա հաստատվել է այն փորձի ընթացքում, որին մասնակցել է 1 880 մարդ։ Նրանք լրացրել են հարցարան ինքնազգացողության, երջանկության, անվտանգության, հանգստության, բավարարվածության, իրավիճակը վերահսկելու եւ երախտագիտության զգացման մասին։

Այնուհետեւ կամավորները հինգ րոպե անցկացրել են երեք խնդիրներից մեկն ընտրելով՝ կատակների ընթերցում սոցցանցերում, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լրահոսի ընթերցում X-ում կամ սիրելի շների լուսանկարների դիտում։ Այնուհետեւ փորձարկվողները նորից անցել են հարցումը՝ ինքնազգացողությունը չափելու համար։

Արդյունքները ցույց են տվել, որ ամենից լավ իրենց զգացել են նրանք, ովքեր ընտրել են սիրելի շների հետ լուսանկարները դիտելը։ Իսկ ամենաճնշիչ ազդեցությունը մարդկանց վրա թողել են Թրամփի թվիթները, ընդ որում՝ բարեկեցության զգացողությունը նվազել է անգամ նա կողմնակիցների մոտ։

Հոգեբանները եզրակացրել են, որ շների լուսանկարները մի քանի րոպե դիտելը բարձրացնում է ուշադրությունը, կենտրոնացվածությունը, ուստի հանգստյան այս ձեւը կարելի է դիտարկել որպես աշխատունակության բարելավման մեթոդ։