Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առնետներն ունեն մեր երևակայությանը համեմատելի երևակայություն, ունակություն, որը, ինչպես ենթադրվում էր, հատուկ է խոշոր պրիմատներին և որոշ խոշոր կենդանիների: Այս մասին գրում է «Новая наука» ամսագիրը։

«Ուղեղ-մեքենա» ինտերֆեյսի միջոցով գրանցելով կրծողների հիպոկամպի ակտիվությունը՝ հետազոտողները ցույց են տվել, որ նրանք վերարտադրում են նյարդային սխեմաները, որոնք համապատասխանում են նախկինում այցելած վայրին (վիրտուալ իրականության սարքի միջոցով)՝ առանց այն ֆիզիկապես այցելելու: Հիպոկամպը ուղեղի տարածք է, որն անհրաժեշտ է տարածական հիշողության և երևակայության համար: Դրա համար նրանում  պահպանվում են այցելած վայրերի մտավոր քարտեզները, որոնք հետագայում կարող են օգտակար լինել հիշելու կամ մոդելավորելու համար: Յուրաքանչյուր միջավայրի մտավոր վերարտադրումը ընտրողաբար բաց է թողնում նեյրոնների որոշակի խումբ: Այլ կերպ ասած, գոյություն ունի բազմաբջիջ գործունեության սխեմա, որը հատուկ է յուրաքանչյուր տեղանքին կամ հիշողությանը: Ֆիզիկական տեղաշարժման ժամանակ այս մոդելը կարող է օգտագործվել որպես էտալոն և առանցքային դեր խաղալ որոշումների կայացման գործում: Սակայն երևակայության էական կողմը հիմնված է նեյրոնային ակտիվության հարաբերականորեն այլ սխեմայի վրա։  Եթե, օրինակ,  տանը բազկաթոռին  նստած ​​պատկերացնենք, որ քայլում ենք լողափով, ապա ակտիվացված նեյրոնային սխեմաները    տեղական միջավայր չեն ներառնում: Սա պահանջում է նեյրոնների ակտիվության կամային վերահսկում: Դեռ հայտնի չէ, արդյո՞ք, կենդանիների մոտ նման ակտիվությունը կամովին է վերահսկվում, թե դա հիշողության հետ կապված պասիվ (ակամա) գործընթացների արտացոլում է։ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) Janelia Research Campus-ի մասնագետների թիմի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կենդանիների, համենայն դեպս, առնետների մոտ, այս հսկողությունն իսկապես կամավոր է: Սա նշանակում է, որ նրանք օժտված են  երևակայության առանցքային  ասպեկտով, որը մինչ այժմ բնորոշ էր համարվում  միայն մարդկանց: Հետազոտության առաջատար հեղինակ Չոնգսի Լայը բացատրում է, որ «առնետներն իսկապես կարող են ակտիվացնել շրջակա միջավայրի վայրերի պատկերացումը՝ առանց դրանք ֆիզիկապես այցելելու», ճիշտ այնպես, ինչպես մենք ենք դա անում:

Պարզելու համար, թե, արդյո՞ք, առնետներն իսկապես երևակայություն ունեն, Լայը և նրա թիմը  «մտքերի վերծանիչ» ստեղծեցին, որն աշխատում է իրական ժամանակի ռեժիմում, չափում է նեյրոնների ակտիվությունը և վերծանում դրանց իմաստը: Սարքը բաղկացած է «ուղեղ-մեքենա» ինտերֆեյսից (ՈՒՄԻ)՝ համակցված վիրտուալ իրականության (ՎԻ) համակարգի հետ՝ տեսադաշտի 360°  անկյունով։ Համակարգը ուղիղ կապ է հաստատում հիպոկամպի էլեկտրական ակտիվության և ՎԻ-տարածության մեջ կենդանիների դիրքի միջև: Կենդանիները շարժվում են տարածության մեջ գնդաձև վազքուղով և ստանում են պարգև, երբ հասնում են նպատակին: Սա թույլ է տալիս որոշել, թե արդյոք առնետները կարող են առաջացնել

 նեյրոնային ակտիվություն՝ կապված այդ տարածության որոշակի վայրի հետ՝ առանց ֆիզիկապես շարժվելու, այսինքն՝ կարո՞ղ են պատկերացնել այդ վայրը։  Վերծանիչը մշակելուց հետո հետազոտողները ստեղծել են «մտքի բառարան»՝ առնետների մտքերը մեկնաբանելու համար։ Մասնավորապես, այս բառարանում հավաքված են յուրաքանչյուր փորձին համապատասխան նեյրոնային ակտիվության սխեմաներ կամ մոդելներ, այսինքն՝ ՎԻ-տարածության յուրաքանչյուր վայրին, որն այցելել են կրծողները: Երկրորդ փուլում վազքուղին անջատվում է, և առնետները պարգևատրվում են, երբ  վերարտադրում են նեյրոնային ակտիվության սխեման, որը կապված է ՎԻ-տարածության նպատակակետի հետ: Հետազոտողները այս խնդիրն անվանել են «Ցատկող»՝ հղում անելով 2008 թվականի համանուն ֆիլմին։ Կենդանիները, ինչպես ֆիլմի սցենարում, օգտագործում էին իրենց մտքերը՝ պարգևատրմանը «ուղղորդելու»համար՝ նախ պատկերացնելով, թե ուր են ուզում գնալ: Այս մտավոր գործընթացը նման է նրան, որը մենք օգտագործում ենք, օրինակ, երբ պետք է գնանք ծանոթ խանութ և պատկերացնում ենք (դեռ տնից դուրս գալուց առաջ), թե ինչ վայրերով պետք է անցնենք այնտեղ հասնելու համար։