Չինական Changan ընկերությունը տարածել է նոր հիբրիդային Qiyuan Q05 քրոսովերի առաջին պաշտոնական պատկերները։ Մոդելն առաջիկայում կհայտնվի տեղի շուկայում։ Այս մասին տեղեկացրել է carnewschina.com-ը։

Qiyuan A05 մեքենան պատկանում է կոմպակտ քրոսովերների շարքին։ Դրա երկարությունը կազմում է 4 539 միլիմետր, անիվների բազան՝ 2 656 միլիմետր։ Ուժասարքը հիբրիդային համակարգ է՝ բաղկացած 1,5 լիտրանոց բենզինով աշխատող շարժչից՝ 110 ձիաուժ հզորությամբ եւ մեկ էլեկտրաշարժչից՝ 190 ձիաուժ հզորությամբ։ Կուտակչի տարողությունը՝ 9,07 կՎտ/ժ։ Ընթացքի առավելագույն պաշարը միայն էլեկտրաքարշի դեպքում կազմում է 60 կիլոմետր, իսկ հիբրիդային ռեժիմով՝ 1 150 կիլոմետր։ Վառելիքի միջին ծախսը 100 կիլոմետրի համար 5,3 լիտր է։

Մեքենան ունի 17 կամ 18 մատնաչափանոց անվասկավառակներ։ Սրահում, առջեւի վահանակի վրա տեղադրված է մուլտիմեդիա մեծ էկրան։ Քրոսովերն ունի եռաճաղ ղեկանիվ, անլար լիցքավորման սարք սմարթֆոնների համար։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Audi-ն 2024 թվականից ընդլայնելու է լրացուցիչ գործառույթների հեռահար միացման հնարավորությունը միանվագ վճարի դիմաց։