Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի, Վատիկանի Առաքյալների պալատում ունկնդրության ժամանակ դժգոհել է, որ վատառողջ է։

«Ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալություն այցելության համար, որը շատ հաճելի է, բայց պատահում է, որ ես ինձ առողջ չեմ զգում եւ այդ պատճառով նախընտրում եմ ոչ թե ելույթ ունենալ, այլ այն փոխանցել ձեզ»,- ասել է 86-ամյա հովվապետը՝ դիմելով եվրոպացի ռաբբիների պատվիրակության անդամներին, որոնք ժամանել են Վատիկան։