Փարիզի կենտրոնում գտնվող Սեն-Լազար երկաթուղային կայարանի մի մասը փակվել է ռումբի սպառնալիքի պատճառով, իսկ շենքում տեղակայված առևտրի կենտրոնի այցելուներին կոչ են արել լքել տարածքը: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը (SNCF) X սոցիալական ցանցում մերձքաղաքային գնացքների մի քանի մասնաճյուղերի էջերում հայտարարել է գնացքների սպասարկումը դադարեցնելու մասին։ Որպես ահազանգի պատճառ նշվում է մոռացված ուղեբեռը։ Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները, կայանի մի մասը շրջափակված է։
Ավելի ուշ SNCF-ը հայտարարել է Սեն-Լազարում տագնապը չեղարկելու մասին՝ առանց հսկողության ուղեբեռի պատճառով, և տարհանված ուղևորները կրկին կարողացել են վերադառնալ կայարանի տարածք:
«Ականազերծող խմբերի կողմից իրականացված ստուգումների արդյունքներով ոչինչ չի հայտնաբերվել։ Մուտքը դեպի կայարան կրկին բաց է»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։





























