«Ուկրոբորոնպրոմ»-ի գլխավոր տնօրեն Գերման Սմետանինը Экономическая правда-ին տված հարցազրույցում հաստատել է իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի նման կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մշակման մասին տեղեկությունը։

Նրա խոսքով՝ անօդաչու սարքերի արտադրությունը մեկնարկել է արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությամբ։

Սմետանինը նաև ասել է, որ Ուկրաինան ունի և՛ իրանական «Շահեդի», և՛ «ավելի հզոր մոդելների» նմանակը։

«Մենք ունենք «շահեդի» անալոգը, կան նաև ավելի հզոր մոդելներ, քանի որ «շահեդները» այդքան հեռու չեն թռչում։ Մենք կենտրոնացել ենք ավելի բարդ և թանկարժեք նախագծերի արտադրության վրա՝ բարձր արդյունավետությամբ»,- ասել է Սմետանինը։

«Ուկրոբորոնպրոմ»-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ անօդաչու սարքերի մարտական ​​առավելագույն հեռահարությունը մոտ հազար կմ է։