Հարավաֆրիկյան կառավարությունը հայտարարել է, որ իր բոլոր դիվանագետներին դուրս կբերի Իսրայելից, որպեսզի իր մտահոգությունն արտահայտի Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է AFP-ն։

Նախագահի գրասենյակի խոսնակ Խումբուձո Նտշավենին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Թել Ավիվի ողջ դիվանագիտական ​​անձնակազմը հետ կկանչվի Պրետորիա խորհրդակցությունների համար՝ չհայտնելով մանրամասներ:

«Մենք չափազանց մտահոգված ենք պաղեստինյան տարածքներում երեխաների և անմեղ քաղաքացիների շարունակական սպանությամբ և կարծում ենք, որ Իսրայելի պատասխանի բնույթը կոլեկտիվ պատժի է վերածվել», - մամուլի ասուլիսում ասել է Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորը: «Մենք զգացինք, որ կարևոր է ցույց տալ Հարավային Աֆրիկայի մտահոգությունները՝ շարունակելով կոչ անել համապարփակ դադարեցման (կռիվները)»: