Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակը եւ ՀՀ Ազգային ժողովը մեկնարկում են «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ը։

ԱԺ-ի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ ամբողջ Հայաստանից ընտրված 15 երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը՝ աշխատելով ԱԺ խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում եւ աշխատակազմի վարչություններում:

Ծրագրի ընթացքում երիտասարդ մասնագետների պարտականությունները հիմնական լինելու են, սակայն չեն սահմանափակվելու՝

-հետազոտական եւ վերլուծական աշխատանքներ, մեդիա մոնիտորինգ

-օրենսդրական գործընթացների վերաբերյալ զեկույցների եւ օժանդակ նյութեր պատրաստում

-նիստերի, հանդիպումների կազմակերպմանն աջակցություն,

-սոցիալական ցանցերի վարում եւ հաղորդակցության բարելավում,

-քաղաքացիների հետ աշխատանք, համայնքային հանդիպումների կազմակերպում

-խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ աշխատանքներում աջակցություն (միջխորհրդարանական կազմակերպություններ, -բարեկամական խմբեր, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն)

-խորհրդարանի ամենօրյա այլ աշխատանքներում ներգրավվածություն։