Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելի՝ նոյեմբերի 8-ին նախատեսված ուղևորությունը Եվրոպա, առայժմ հետաձգվել է, հայտնում է The Kathmandu Post-ը։
Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան ընդգրկող 10-օրյա ուղևորությունը հետաձգվել է երկրում ստեղծված իրավիճակի պատճառով, ասել է նախագահի գլխավոր քարտուղար Սուրեշ Չանդրա Շալիզեն։
«Ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից հետո երկիրը ճգնաժամային վիճակում է։ Բնական աղետի պատճառած ճգնաժամի պատճառով ազգը սգի մեջ էԼ Այդ իսկ պատճառով նախագահը որոշել է հետաձգել այցը»,- ասել է Շալիզը։
Պետության ղեկավարը պետք է մասնակցեր Փարիզում նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք «Փարիզի խաղաղության ֆորում-2023»-ին։
Նոյեմբերի 3-ին Կառնալիի Ջաջարկոտում և Արևմտյան Ռուկումում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 153 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հազարավոր մարդիկ տեղահանվել են։



























