Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեն զգուշացրել է, որ Պաղեստինցիներին Գազայից կամ Արևմտյան ափից տեղահանելու ցանկացած փորձ «կարմիր գիծ» կդառնա, և Հորդանանը դա որպես պատերազմի հայտարարություն կդիտի, հաղորդում է Al Mamlaka հեռուստաալիքը։
«Ոչ մի տեղահանում չի լինի, ոչ մի նոր Նաքբա, Աստծո կամոք, ոչ մի վերաբնակեցում և այլընտրանքային հայրենիք չի լինի»,- ասել է նա։





























