Նավթի համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան իջել է 1 տոկոսով, WTI տեսակի նավթի գինն իջել է մեկ բարելը 80 դոլարից օգոստոսի 29-ից հետո առաջին անգամ, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն իջել է 1,2 տոկոսով՝ մեկ բարելը 84,16 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 1,21 տոկոսով՝ 79,84 դոլար։