Ֆրանսիայում վերջին մեկ ամսում ավելացել է հակասեմական գործողությունների թիվը՝ հասնելով 1 100-ի, ձերբակալվել է ավելի քան 490 մարդ։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Sud Radio ռադիոկայանի եթերում։

«Գրանցվել է ավելի քան 1 000 հակասեմական ակտ, մենք մոտենում ենք 1,1 հազարին՝ սկսած հոկտեմբերի 7-ից,- նշել է նա։- Մեկ ամսում հակասեմական ակտերն ավելացել են կրկնակի ամբողջ 2022թ. համեմատ։ Ավելի քան 490 մարդ ձերբակալվել է»։

Նոյեմբերի 5-ին Փարիզում եւ նրա արվարձաններում հոկտեմբերի 7-ից ի վեր գրանցվել է հակասեմականության 257 դեպք, տեղեկացրել է մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը։

Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրումից մի քանի օր անց Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սկսվել են Պաղեստինի աջակցության գործողություններ։ Ցույցերի զգալի մասը Ֆրանսիայի իշխանություններն արգելել են։