Երբևէ աճուրդի հանված ամենամեծ կապույտ ադամանդը վաճառվել է Christie's-ի աճուրդում ավելի քան 44 միլիոն դոլարով, հայտնում է Associated Press-ը։

Այս գումարը զգալիորեն գերազանցում է նախնական գնահատականները. ի սկզբանե Christie's-ը այն գնահատել էր 35 միլիոն դոլար:

Վերջին 40 տարիների ընթացքում քարը գտնվում էր մասնավոր հավաքածուում։

17,61 կարատանոց Bleu Royal ադամանդը զարդարում է ոսկյա մատանին, որը շրջապատված է երկու ադամանդներով: Լոտը վաճառվել է Ժնևում շքեղ ապրանքների աճուրդի շրջանակներում։ Գնորդի անունը չի նշվում։