2023 թվականին Ֆրանսիան դարձել է գինու արտադրության համաշխարհային առաջատարը՝ 45,8 միլիոն հեկտոլիտրով։ Այս մասին հայտնում է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը։
Նախկինում առաջին տեղը զբաղեցնում էր Իտալիան, որն այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրճատեց արտադրությունը 12%-ով։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային շուկան 1961 թվականից ի վեր ամենաքիչ գինին կստանա՝ 7%-ով պակաս, քան անցյալ տարի՝ պայմանավորված կլիմայական գործոններով:
Ռուսաստանում, ինչպես 2022 թվականին, գինու արտադրությունը կկազմի 4,9 մլն հեկտոլիտր։ Վերջին հինգ տարիների ընթացքում այս ցուցանիշն աճել է միջինը 9%-ով։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում արտադրության աճը փոքր-ինչ գերազանցել է միջին ցուցանիշը Իսպանիայի և Իտալիայի անկման ֆոնին։
Հոկտեմբերին ֆրանսիացի ֆերմերները բողոքի ցույց էին կազմակերպել Իսպանիայի հետ սահմանին՝ դժգոհելով էժան ներմուծման դեմ: Ի նշան բողոքի, նրանք 24 հազար լիտր գինի էին թափել։ Նրանց խոսքով՝ իսպանացիներն ունեն նվազագույն վճարներ և կարող են խաղողի այգիներում ցանկացած քիմիական նյութ օգտագործել։




























