Անհայտ նյութ, հնարավոր է ֆենտանիլ պարունակող նամակներ են ուղարկվել ԱՄՆ առնվազն չորս նահանգների տեղական ընտրությունների պատասխանատուներին, դեպքերի հետաքննությամբ զբաղվում են Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ փոստային ծառայությունը, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իշխանություններին։

«Կասկածելի նամակներ են ուղարկվել տեղական ընտրությունների պաշտոնյաներին առնվազն չորս նահանգներում, ներառյալ երկու դեպք Վաշինգտոն նահանգում, որտեղ (նամակներում) ենթադրաբար եղել է սպիտակ փոշի, որը պարունակում է ֆենտանիլ թմրանյութ», - ասվում է հրատարակության մեջ:

Խոսքը նաեւ Ջորջիա, Կալիֆոռնիա եւ Օրեգոն նահանգների մասին է։

Նախնական փորձարկումները ցույց են տվել, որ նամակները, որոնք ուղարկվել են Վաշինգտոն նահանգի չորս ընտրական գրասենյակներից առնվազն երկուսին՝ Սփոքեն և Քինգ շրջաններում, պարունակում են ֆենտանիլ, ասել են իրավապահ մարմինները: Ջորջիայի իշխանությունները հայտնել են, որ Ֆուլթոնի շրջանի Ընտրությունների խորհրդին ուղարկված նամակը նշվել է որպես պոտենցիալ ֆենտանիլ պարունակող, բայց դեռ չի հանձնվել: Կալիֆոռնիայի պաշտոնյաներն ասել, որ իրենք դեռ չգիտեն, թե ինչ է պարունակվում Սակրամենտոյի և Լոս Անջելեսի ընտրական հանձնաժողովի գրասենյակներին ուղարկված նամակներում: Հրատարակության համաձայն՝ ընտրական գրասենյակներից ոչ մեկը կասկածելի նամակներ ստանալու հետևանքով զոհերի մասին չի հայտնել։

«ՀԴԲ-ն և ԱՄՆ փոստային ծառայությունն ուսումնասիրում են նամակները, որոնց մեծ մասը փոստով հասել է չորեքշաբթի»,- գրում է New York Times-ը։