Պաղեստինյան շարժման կողմնակիցները ուրբաթ երեկոյան բախման մեջ են մտել իսրայելամետ ցուցարարների եւ Մելբուռնի Քոլֆիլդ Սաութ արվարձանի բնակիչների հետ, տեղեկացրել է ABC Australia-ն։
Նրանք միմյանց վրա պլաստիկե շշեր են նետել եւ ռասայական բնույթի վիրավորանքներ հնչեցրել, մի մարդ ձերբակալվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան կողմից անցել է ոստիկանական գիծն ու ներխուժել իսրայելական խմբի մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ Հոթորն Ռոուդ փողոցում հավաքվել էր մոտ 400 մարդ, երկու տասնյակ ոստիկաններ բաժանում էին նրանց։
Վիկտորիա նահանգի վարչապետ Ջասինտա Ալանը իր հայտարարության մեջ հաստատել է «միմյանց հանդեպ սեր, հոգատարություն եւ աջակցություն ցուցաբերելու» իր կոչը։
Ավելի վաղ պաղեստինամետ խմբի անդամներն աղոթք էին արել Փրինսես այգում՝ Շուլե Հաբադ կենտրոնական սինագոգից ոչ հեռու։
Free Palestine Melbourne կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ Princes Park-ի հանրահավաքը ուրբաթ կազմակերպվել էր ի պատասխան այն բանի, որ այրել էին պաղեստինյան արմատներ ունեցողին պատկանող արագ սննդի կետը։
Ոստիկանությունը հայտնել էր, որ քննում է հրդեհի գործը որպես կասկածելի, բայց ավելի վաղ հայտարարել էր, որ այն կապված չէ պաղեստինամետ հանրահավաքին սեփականատիրոջ մասնակցության հետ։




























