Գիտնականները հայտնաբերել են, որ շիմպանզեներն օգտագործում են հին ռազմական տակտիկան որոշումներ կայացնելու եւ մրցակցող խմբերի հետ պոտենցիալ մահացու բախումները կանխելու համար։

Հետազոտողները հետեւել են, թե ինչպես են արեւմտյան շիմպանզեների (Pan troglodytes verus) երկու համայնքները բարձրանում լեռները, որպեսզի դիտարկումներ կատարեն. շատ նման է հետախուզական առաքելությանը, որն օգտագործում են զինվորականները։ Այնուհետեւ կապիկներն օգտագործել են այդ տեղեկությունը, որպեսզի որոշեն, թե երբ են ներխուժելու վիճելի տարածք։

Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է PLOS Biology ամսագրում, բազմաթիվ կենդանիներ քննում են վտանգը շրջակա միջավայրում, բայց սա առաջին դեպքն է, երբ գիտնականները վավերագրել են, որ ոչ թե մարդը, այլ կենդանին է օգտագործում բարձունքը տարածքային հակամարտությունում ռիսկը գնահատելու համար։

Քեմբրիջի համալսարաի հրապարակած հայտարարության համաձայն՝ բարձունքի օգտագործումը հնագույն ռազմական մարտավարություններից մեկն է մարդկանց միջեւ պատերազմում։

Շիմպանզեներն ապրում են խմբերում, որոք մրցակցում են տարածքի եւ ռեսուրսների համար, եւ նրանց նորմալ վարքը ենթադրում է համակարգված ագրեսիա, ներառյալ պատահական սպանությունները։

Ստացված տվյալները ցույց են տվել, որ շիմպանզեները մեծ հավանականությամբ բարձրացել են բլուրները, երբ ավելի մոտեցել են իրենց տարածքի սահմաններին, քան կենտրոնին։ Հետազոտության համաձայն, այդ բլուրներում գտնվելով՝ նրանք հանգիստ հանգստացել են եւ չեն զբաղվել գործունեությամբ, որը կարող էր խանգարել լսելու նրանց ունակությանը։