Էքսցենտրիկ միլիարդատեր Ջոն Հյումը, որը 2000 ռնգեղջյուրի սեփականատեր էր, կառավարության արգելքից հետո ստիպված է եղել վաճառել ամբողջ երամակը։

Ջոն Հյումը աշխարհում ամենաբեղմնավոր մասնավոր ռնգեղջյուրաբույծն է, սակայն  նրա ձեռնարկությունը երկար տարիներ սնանկացման եզրին է:

Իրավիճակի պատճառը ռնգեղջյուրի եղջյուրի վաճառքի վրա կառավարության կողմից մի շարք արգելքներն են, սակայն  Հյումը պնդում է, որ եղջյուրները  ստանում է անազատության մեջ գտնվող  ռնգեղջյուրների իր երամակից:

Հյումի 2000  ռնգեղջյուրից բաղկացած երամակը կազմում է աշխարհի ռնգեղջյուրների ընդհանուր պոպուլյացիայի մոտ 7,4%-ը (այժմ կա մոտ 27000 կենդանի ռնգեղջյուր, ըստ Save the Rhino-ի)։

Էքսցենտրիկ միլիարդատերը բացասական  մեծ արձագանք է առաջացրել ռնգեղջյուրներին պարբերաբար անզգայացնելու և նրանց եղջյուրները կտրելու և վաճառելու իր պրակտիկայի պատճառով։ Այժմ կենդանիների միջոցով փող աշխատելու նրա կարողությունը վտանգված է։

Հյումը, որը պնդում էր, որ 150 միլիոն դոլար էր ներդրել նախագծի մեջ և կանգնած էր սնանկության եզրին, ստիպված էր գնորդ գտնել իր 2000 ռնգեղջյուրի համար:

Բարեբախտաբար, Աֆրիկյան պարկեր կազմակերպությունը միջամտեց իրավիճակին և համաձայնեց  գնել ռնգեղջյուրները՝  Հարավային Աֆրիկայի կառավարության և աֆրիկյան ռնգեղջյուրների մասնագետների խմբի հավանությամբ: Այս կազմակերպությունները կաշխատեն 10 տարվա ընթացքում վերականգնել ռնգեղջյուրների պոպուլյացիան, գրում է Daily Maverick-ը։