Հնդկական երկու քաղաքներ միացել են Նյու Դելիին եւ հայտնվել աշխարհի ամենաաղտոտված քաղաքների թոփ 10-ում, այն բանից մեկ օր անց, երբ տեղացիները ճայթրուկներ էին կազմակերպել՝ նշելու Դիվալի՝ հինդուական լույսի ամենամյա փառատոնը:

Առաջին տեղը զբաղեցրել է մայրաքաղաք Նյու Դելին։ Շվեյցարական IQAir խմբի տվյալներով՝ օդի որակի ինդեքսը (AQI) կազմել է 407՝ այն դասելով «վտանգավոր» կատեգորիային։

Ֆինանսական մայրաքաղաք Մումբայը վեցերորդն է՝ 157 AQI-ով, մինչդեռ արևելյան Կալկաթան յոթերորդն է՝ 154 AQI-ով:

400–500 AQI մակարդակը վնասակար է առողջ մարդկանց համար և վտանգավոր է առկա առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, մինչդեռ 150–200 AQI մակարդակը անհանգստություն է առաջացնում ասթմայի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ։

Կիրակի գիշերվանից Նյու Դելիում սկսել է օդում պտտվել մշուշի հաստ շերտը, որի հետեւանքով AQI-ն հասել է տագնապալի 680-ի:

Ամեն տարի իշխանությունները արգելում են հրավառության օգտագործումը մայրաքաղաքում, սակայն այդ արգելքներին հազվադեպ են մարդիկ հետեւում:

Տեղական կառավարությունը հայտարարել է, որ նախատեսում է պահպանել շինարարական գործունեության արգելքը և փակել դպրոցները՝ մարդկանց աղտոտումից պաշտպանելու համար: