Հնդկական Vistara ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Բանգալորից Գոա, չի կարողացել վայրէջք կատարել Դաբոլիմ միջազգային օդանավակայանում՝ թռիչքուղու վրա թափառող շան պատճառով: Այս մասին հայտնել է India Today հեռուստաալիքը։

Կարգավարը նկատել է կենդանուն թռիչքուղու վրա և այդ մասին հայտնել անձնակազմի հրամանատարին։ Օդաչուին խնդրել են «մի քիչ սպասել», վերջինս էլ որոշել է վերադառնալ իր մեկնման օդանավակայան:

Օդանավակայանի ծառայությունները պարզում են, թե ինչու է թափառող շունը հայտնվել թռիչքուղու վրա։ Գոայում գտնվող Դաբոլիմ օդանավակայանը Հնդկաստանի ռազմածովային ուժերի Հանսա օդային կայանի մի մասն է: