Գազայի հատվածի հիվանդանոցների մեծ մասը՝ 35-ից 26-ը, ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Մնացած ինը մասամբ կատարում են իրենց գործառույթները։ Այս մասին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված իր զեկույցում։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ «հինգերորդ օրն է, ինչ դժվարությունների է բախվում զոհերի և վիրավորների թվի թարմացման հարցում՝ անկլավի հյուսիսային հիվանդանոցների հետ կապի բացակայության պատճառով»: