ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրինագիծ, որը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից՝ ժամանակավորապես ֆինանսավորելու դաշնային կառավարության աշխատանքը՝ առանց Իսրայելին և Ուկրաինային օգնության։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Հինգշաբթի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ին, նախագահը ստորագրեց 2024 թվականի շարունակական հատկացումների և այլ ֆինանսավորման երկարաձգման մասին օրենքը, որը դաշնային գործակալություններին մինչև 2024 թվականի հունվարի 19-ը տրամադրում է 2024 ֆինանսական տարվա հատկացումներ, որոնք անհրաժեշտ են չորս հատկացումների օրինագծերով ֆինանսավորվող նախագծերի և գործունեության իրականացման համար»,- ասված է հայտարարության մեջ։





























