Իսրայելի ռմբակոծությունները վերջին շաբաթների ընթացքում հանգեցրել են նրան, որ Գազայի բնակչությանը ստիպված է եղել թաքնվել նեղ ապաստարաններում՝ առանց սննդի և մաքուր ջրի, սա կարող է հանգեցնել հիվանդությունների տարածմանը, զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Մենք չափազանց անհանգստացած ենք հիվանդությունների տարածմամբ, քանի որ մոտենում է ձմեռային սեզոնը», - ԱՀԿ խոսնակ Ռիչարդ Պիպերկորնի խոսքն է մեջբերում Reuters-ը։
Նա հայտնել է, որ Գազայում գրանցվել է սուր շնչառական հիվանդությունների ավելի քան 70,000 դեպք, փորլուծության ավելի քան 44,000 դեպք, ինչը զգալիորեն ավելին է, քան սպասվում էր:
Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի օգնության մատակարարումները Գազա կրկին դադարեցվել են վառելիքի պակասի և կապի խափանումների պատճառով։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչությունը սովի վտանգի տակ է, քանի որ անկլավում սննդամթերքն ու ջուրը գործնականում բացակայում են, իսկ մատակարարելը դժվար է:





























