Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զարգացող երկրների ղեկավարներին միավորվելու կոչ է արել մերձավորարեւելյան հակամարտության մարտահրավերների ֆոնին, տեղեկացրել է Al Jazeera-ն։

«Եկել է ժամանակը, երբ Գլոբալ Հարավի երկրները պետք է միավորեն՝ հանուն համընդհանուր բարիքի»,- ասել է Մոդին՝ ուրբաթ ելույթ ունենալով ավելի քան 100 երկրների վիրտուալ գագաթաժողովում։

Հնդկաստանը, որը ներկայանում է որպես Գլոբալ Հարավի առաջնորդ, գումարել է «Գլոբալ Հարավի ձայնը» գագաթաժողովը՝ քննարկելու համար սեպտեմբերին «Մեծ քսանյակի» համաշխարհային առաջատար տնտեսությունների հանդիպման ժամանակ ընդունված որոշումների զարգացումը։

Մոդին իր ելույթում հայտնել է, որ զարգացող երկրները «նման» առաջնահերթություններ ունեն, եւ դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի ընթացքում։

«Հնդկաստանը դատապարտել է ահաբեկչական գրոհն Իսրայելում հոկտեմբերի 7-ին,- ասել է Մոդին։- Մենք նաեւ զսպվածություն ենք ցուցաբերել։ Մենք շեշտը դրել ենք երկխոսության եւ դիվանագիտության վրա։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այն, որ խաղաղ բնակիչներ են զոհվում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության ընթացքում»։